Ֆինլանդիան պատրաստ է հարթակ տրամադրել Լավրով-Բլինկեն բանակցությունների համար
Ֆինլանդիան պատրաստ է հարթակ տրամադրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հնարավոր հանդիպման համար. հայտնել են նախագահ Սաուլի Նիինիստյոյի գրասենյակից։
Երեկ Բլինկենը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Լավրովին՝ հաջորդ շաբաթ Եվրոպայում հանդիպելու առաջարկությամբ։
Ուկրաինայի շուրջ իրադրության էսկալացիայի վերաբերյալ Ռուսաստանին վերագրվող պլանները Մոսկվան կտրականապես հերքում է և մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմաների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Opmerkingen