Եղվարդում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 30-ին` ժամը 09:23-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ «Եղվարդ» սուպերմարկետի մոտակայքում, ավտոմեքենա է այրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:31-ին, մարվել՝ 09:52-ին:
Այրվել է «Volkswagen Golf» (վարորդ` Ա. Պ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Comentários