top of page

Եվս մի հետընթաց ժողովրդավարությունից․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․


Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովիից նշանակովի դարձնելու գաղափարն իշխանություններին շատ է դուր եկել։ Քաղաքապետարանում վերջին օրերի պրոցեսները հուշում են, որ մոտ ապագայում օրենսդրական փոփոխություն կանեն եւ քաղաքապետի պաշտոնը կդարձնեն նշանակովի։ Սրանով է պայմանավորված այն, որ քաղաքապետարանի թափուր պաշտոնների հավակնորդներին ընտրում են ոչ թե պոտենցիալ ձայն բերողների շրջանակից, այլ ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմ-բարեկամների։ Մինչդեռ ի սկզբանե փնտրում էին ձայն բերողների, որոնք մեկ տարվա մեջ կաշխատեին, ապա կապահովեին ՔՊ-ի հաղթանակը, որ շարունակեն պաշտոնավարել։ Այս պաշտոնը նշանակովի դարձնելու առաջարկը, ըստ լուրերի, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն արել է Լեւոն Շիրինյանը։


Սակայն սահմանադրագետներն այս գործընթացը համարում են բարդ։ Նախ պետք է Երեւանին մարզի կարգավիճակ տան, քաղաքապետին՝ մարզպետի, որ վարչապետը նշանակի։ Նման փոփոխության համար սահմանադրական հանրաքվե պետք չէ անել, հնարավոր է խորհրդարանով անցկացնել։ Խնդրահարույցը, ըստ մեր զրուցակցի, կարող է միջազգային կառույցների արձագանքը լինել, որոնք ընտրությունների միջոցով համայնքային իշխանություն ձեւավորելու գործընթացը դիտարկում են որպես ժողովրդավարության գործիք։


Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում տարբեր մոտեցումներ են եղել․ մինչեւ 95-ը քաղաքապետին ընտրել է Երեւանի քաղխորհուրդը, 95-ի Սահմանադրությամբ այն դարձել է նշանակովի, իսկ 2008 թ․ «Երեւանի մասին» օրենքով դարձավ ընտրովի։ Սկզբում քաղաքապետին ընտրում էին ուղիղ․ 2009-ին առաջին ընտրված քաղաքապետը դարձավ Գագիկ Բեգլարյանը։ 2015 թ. փոփոխություններով՝ Երեւանը ճանաչվեց համայնք, եւ ընտրությունները կայանում են համամասնական ընտրակարգով՝ երեւանցիներն ընտրում են ավագանի, ավագանին՝ քաղաքապետ։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page