top of page

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի օգնությանը


Եվրախորհրդարանի անդամները հավանություն են տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին ԵՄ խորհրդի որոշմանը։


«Միությունը մակրոֆինանսական օգնություն կտրամադրի ոչ ավելի, քան 1,2 միլիարդ եվրոյի չափով, որը հասանելի կլինի Ուկրաինայում մակրոտնտեսական կայունացման և հիմնարար բարեփոխումների ծրագրին աջակցելու համար», - ասվում է պատգամավորների ընդունած փաստաթղթում։


Նշվում է, որ «այդ օգնությունը կտրամադրվի վարկերի տեսքով» և «կծառայի Ուկրաինայի վճարային հաշվեկշռի ծածկմանը, ինչպես նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրում»։


ԵԽ համապատասխան որոշման հաստատումից հետո 12 ամսվա ընթացքում գումարը Կիևին կփոխանցվի երկու տրանշով՝ 600-ական մլն եվրոյով։

Commentaires


1/465

LATEST NEWS​​

bottom of page