Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Բաքվից 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
- Octopus Media

- Nov 20, 2022
- 1 min read

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Բաքվից 8 հայ ռազմագերիների վերադարձին հայրենիք: Նա այդ մասին գրառում է արել իր թվիթերյան էջում:
«Ադրբեջանի կողմից 8 հայ կալանավորների ազատ արձակումը և հայրենադարձումը Հայաստան դրական զարգացումների ևս մեկ նշան է Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո: ԵՄ-ն աջակցում է կայունությանն ու բարգավաճմանը տարածաշրջանում»,-գրել է պաշտոնյան:




























































Comments