top of page

Եվրոպայում COVID-19 սահմանափակումները խստացվում են


ree

Նիդերլանդներում, COVID-19-ի բռնկման ֆոնին, ուժի մեջ են մտնում կարանտինային նոր սահմանափակումներ. այդ մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն մամուլի ասուլիսի ժամանակ։


Խանութների, հանրային սննդի կետերի աշխատանքային ժամերը կկրճատվեն։ Խանութներում, ռեստորաններում, սրճարաններում կպահանջվի փաստաթղթի առկայություն, որը կհավաստի պատվաստված լինելու, հիվանդությունը հաղթահարելու մասին, կամ հարկավոր կլինի ներկայացնել թեստի բացասական պատասխան։ Խորհուրդ չի տրվում տանն օրական 4 հոգուց ավելի հյուր ընդունել։ Միջոցառումները կգործեն առնվազն 3 շաբաթ։ Հարցը կրկին քննարկման կդրվի դեկտեմբերի 3-ին։


Իր հերթին Ավստրիայի խորհրդարանը ծրագրում է հանգստյան օրերին քննարկել այն քաղաքացիների մեկուսացման հարցը, ովքեր չեն ստացել երկու դեղաչափ պատվաստանյութ կամ չեն հիվանդացել ու ապաքինվել։


Ավստրիայի բնակչության միայն 64 տոկոսն է ամբողջովին պատվաստված, ինչն ամենացածր ցուցանիշն է արևմտաեվրոպական երկրների շարքում։ ԵՄ-ում միջին ցուցանիշը կազմում է 67 տոկոս։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page