Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափ աստերոիդ
Երկու օրից՝ փետրվարի 8-ին, 2007 UY1 աստերոիդը կմոտենա Երկրին, այն կլինի մոլորակից հինգ միլիոն կիլոմետրից մի փոքր ավելի հեռավորության վրա, որը մոտավորապես հավասար է Երկրից Լուսին հեռավորությանը՝ ըստ NASA-ի տվյալների:
Երկնային մարմնի տրամագիծը կարող է հասնել 150 մետրի: Սա նշանակում է, որ տեսականորեն այն կարող է լուրջ վնաս հասցնել մոլորակին բախման դեպքում։ Բացի դրանից, 2007 UY1-ը պատկանում է «Ատոն» աստերոիդների խմբին, այսինքն՝ նրա ուղեծիրը ներսից հատում է Երկրի ուղեծիրը։
Աստերոիդը վտանգավոր չի համարվում։ Ըստ ընթացիկ հաշվարկների՝ տեսական հավանականությունը, որ մի օր այն կարող է բախվել Երկրին, չափազանց փոքր է։
Comments