top of page

Երևանում և մարզերում կարճատև անձրև է սպասվում



Մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին, մարտի 2-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը, փետրվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 5-10 մ/վ, փետրվարի 25-ին և 26-ին, մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։

Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page