Հայտնի են Երևանի փոխքաղաքապետների անունները․ նշանակումները կլինեն փետրվարի 8-ին
Փետրվարի 8-ին սպասվող ավագանու նիստին կնշանակվեն Երևանի քաղաքապետի երեք տեղակալները։
Որոշումների նախագծերում նշվում է հանրության արդեն ծանոթ գործող կամ նախկին երեք պաշտոնյայի անուն։ Նրանք են․
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, Արդարադատության նախարարի նախկինտեղակալ Սուրեն Գրիգորյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Comments