Քանի ուղևոր է առաջին չվերթով Երևանից Ստամբուլ մեկնել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կայացել է Երևան-Ստամբուլ առաջին չվերթը։ Թռիչքն իրականացվել է սահմանված ժամին՝ 18։00-ին, հայկական Flyone Armenia ավիափոխադրող ընկերությանը պատկանող օդանավով։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ավիաընկերությունից հրաժարվեցին հայտնել Երևանից Ստամբուլ մեկնած ուղևորների թիվը, սակայն, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ օդանավում եղել է 65 ուղևոր։
Հակառակ ուղղությամբ՝ Ստամբուլից Երևան, թռիչքը նախատեսված է այսօր 23։50-ին։
Երևանից Ստամբուլ հաջորդ թռիչքը կլինի փետրվարի 4-ին։
Comments