top of page

Ընդդիմադիր խմբակցությունները մերժել են Նիկոլ Փաշինյանին. «ժողովուրդ»


ree

«ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրներին հանդիպման ցանկությունն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն է փոխանցել:


Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման:


«Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ պնդելով, որ հանդիպումը հրապարակային լինի: Հրապարակային քննարկումներ լինում են, օրինակ, ԱԺ քառօրյա նիստերի օրերին կառավարություն- Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց նա:


Տեղեկությունը նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հաստատեց: «Այո, նման առաջարկություն նաեւ մեզ է եղել, առավել ամբողջական հավելյալ հայտարարություն կտարածենք»,- նշեց նա: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին ուղղված առաջարկը մի քանի օր առաջ է եղել։ Թե ինչու են հապաղել հայտարարել այդ մասին, հարց է»։


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page