Ընդդիմադիր խմբակցության ներսում թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը թեժ է եղել
«ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներսում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը բավականին բուռն է անցել:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորների մի մասը պնդել է՝ թեկնածու պետք է առաջադրել նախեւառաջ քննադատությունից խուսափելու ու չթիրախավորվելու համար, թե ընդդիմադիրները, սեփական թեկնածու չառաջադրելով, լեգիտիմացնում են իշխանության թեկնածուին: Մեր տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թեւանյանն ու Արթուր Ղազինյանը կարողացել են հասնել նրան, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու չառաջադրի: Ի՞նչն էր պատճառը: Այս հարցի շուրջ զրուցեցինք պարոն Թեւանյանի հետ:
«Քնարկմանը բոլորն են մասնակցել, այնպես չի, որ մեկ հոգի է միայն տեսակետ հայտնել: Ինչ վերաբերում է իմ՝ նախագահի թեկնածու չառաջադրելու հարցում «խիստ ակտիվ լինելուն», ապա Covid-ով հիվանդ եմ եղել, ինչպե՞ս կարող էի շատ ակտիվ քննարկումների մեջ լինել: Այո, դեմ եմ եղել, որ ընդդիմությունը թեկնածու ունենա, ու այնպես չի, որ մենակ ես եմ դեմ եղել»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց Թեւանյանը:
Տեղեկացանք նաեւ, որ հարցի քննարկումից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորների մեծ մասը, այնուամենայնիվ, չի հաշտվում թեկնածու չառաջադրելու որոշման հետ՝ համարելով, որ թեկնածու չառաջադրելու բոյկոտն անհիմն ու անտրամաբանական է:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
Comments