top of page

ԵՄ-ն Երևանին և Բաքվին հորդորել է օգտվել պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված ուղիղ կապից


ree

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Խորապես մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդումներով: Կողմերի համար կարևոր է ապաէսկալացնել իրավիճակը և լիարժեքորեն օգտվել հասանելի մեխանիզմներից, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունների միջև 2021 թվականին նոյեմբերին ԵՄ հովանու ներքո ստեղծված թեժ գծից»,- իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:


Վերջինս պատրաստակամություն է հայտնել աշխատելու կողմերի հետ ուժերի հեռացման ուղղությամբ: «Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը սահմանազատման և սահմանագծման հարցում հավելյալ աջակցություն ցուցաբերելու հարցում»,- նշել է գործիչը:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page