Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը վարակվել է կորոնավիրուսով
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը վարակվել է կորոնավիրուսով. Այս մասին հայտնում է The Telegragh-ը։
Տեղեկությունը հաստատել են Բուքինգհեմյան պալատում։ Հիվանդությունն ընթանում է թեթև ձևով։ Այս շաբաթ Եղիսաբեթ II-ը կշարունակի կատարել թեթև պարտականություններ։ Հաղորդվում էր, որ նա տեսել է արքայազն Չարլզին նրա դրական թեստից երկու օր առաջ:
Ավելի վաղ 95-ամյա թագուհին բողոքել էր, որ իր համար դժվար է քայլել։ Ըստ աղբյուրների՝ նա նույնիսկ ձեռնափայտով չի կարողանում քայլել։ Բժիշկները կարծում են, որ խոսքը տարիքային փոփոխությունների մասին է, որոնց պատճառով առաջացել է շարժումների կոշտություն։
Թագավորական ընտանիքի մյուս անդամները նույնպես վարակվել են COVID-19-ով: Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ արքայազն Չարլզի կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլան, դրական թեստ է անցել։ Մինչ այս վարակը հաստատվել էր հենց 73-ամյա արքայազնի մոտ, ով երկրորդ անգամ է հիվանդանում այդ հիվանդությամբ։
Comments