top of page

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այս շաբաթ կայցելի Հայաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել Բրյուսելում կայցած հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։

Նա նշել է, որ, ըստ նախկինում արված հայտարարությունների, ԱՄՆ-ն աջակցում է Բրյուսելի գործընթացին, ինչպես նաև երկու կողմերի միջև բանակցություններին՝ ուղղակի բանակցություններին, այդուամենայնիվ, անցած շաբաթ Բրյուսելում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ն ներկայացուցիչ չուներ։ Եվ, երբ խոսվում է գործընթացին աջակցելու մասին, նկատի ունեն բարոյակա՞ն աջակցություն, թե՞ հեռահար աջակցություն։

Պատելը նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ «Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Ռիքերը հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծումները և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page