Ձյունը ծածկել է Սաուդյան Արաբիան
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Սաուդյան Արաբիայի հյուսիսում գրանցվել է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ մինչև -6։ Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի օդերևութաբանության ազգային կենտրոնին։
Նշվում է, որ սա ամենացածր ջերմաստիճանն է երկրում վերջին 30 տարում։ Սառնամանիքներ են գրանցվել հյուսիսային Էլ-Կուրայաթ և Արար շրջաններում։ Թուրայֆում սառնամանիքն ուղեկցվել է ձյան առատ տեղումներով։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ անոմալ ցուրտը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։




























































Comments