Մի քանի հատվածներում ձյուն է տեղում
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ Երևան-Երասխ և Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհներին մառախուղ է։




























































Comments