Աշխարհի 5 լավագույն ձմեռային մարզաձևերը (լուսանկարներ)
- Nov 20, 2022
- 2 min read

Չկա այնպիսի մեկը, ով չսիրի ճանապարհորդել։ Մեզնից շատերը սիրում են ուսումնասիրել և բացահայտել նոր քաղաքներ, երկրներ, բարձրանալ ամենաբարձր լեռները և իջնել վտագավոր գետերի երկայնքով, իսկ ոմանք էլ սիրում են նստել կրակի մոտ, մարդկանց հետ զրուցել կամ նկարվել պատմամշակութային արժեք ունեցող կոթողների մոտ։ Մենք բոլորս տարբեր ենք մեր նախասիրություններում, սակայն մի բանն է ընդհանրական, բոլորս սիրում ենք ճանապարհորդել նաև ձմռանը։ Իսկ եթե դուք այն տեսակին եք պատկանում, ով սիրում է ձմեռային հանգիստը համատեղել էքստրիմի և սուր զգացողությունների հետ, ապա Ձեզ առաջարկում ենք ձմեռային զբոսաշրջության մի քանի տեսակ:
Ski tour
Ձմեռային հանգստի առավել հայտնի տեսակներից մեկը Ski tour-ն է։ Եվրոպական մի շարք երկրներում այն մեծ տարածում ունի, իսկ Հայաստանում նոր զարգացող սպորտաձերից է։ Ski tour-երը կազմակերպվում են ամենագեղեցիկ լեռանային շրջաններում, որտեղ մարդակային անցուդարձ գրեթե չկա։ Ski tour-ի տևողությունը երկար է, որի ընթացքում քայլելով բարձրանում են, ապա սահելով իջնում։

Snowshoeng
Snowshoe-ն կարելի է համարել աշխարհի ամենահին ձմեռային զբոսաշրջության տեսակներից մեկը, ոտքերի հարմարանքը ստեղծված է ձյան մեջ շարժվելու համար, և որքան մակերեսը մեծ է, այնքան ճնշումը ձյան վրա քիչ է, համապատասխանաբար, մարդը քիչ է ընկնում, երբ անցնում է ձյան վրայով։ Snowshoeing-ը նախատեսված է ցանկացած տարիքի և ցանկացած ֆիզիկական պատրաստվածության համար, այս զբոսաշրջության տեսակը չի պահանջում նախնական վերապատրաստում և ուսումնական դասընթաց։

Cross-coutry skiing
Ձյան առատ տեղումները թույլ են տալիս, որպեսզի այստեղ զարգանա նաև դահուկավազք, ձմեռային մարզաձև, որի ընթացքում օգտագործում են դահուկներ և դահուկափայտեր:

Husky tour
Շներին կցված սահնակներով տուրերը կունենան տարբեր երթուղիներ։ Երեխաների համար կարճ, իսկ մեծահասաակների համար կլինեն նաև գիշերակացով տարբերակներ։ Եթե անգամ տուրերից չօգտվեք, ապա կարող եք երեխաների հետ շրջել տարածքում և լուսանկարվել շների հետ։

Zorbing
Սուր զգացողության սիրահարներին առաջարկում ենք ձմեռային Zorbing: Ձմեռային այս ժամանցն այն մարդկանց համար է, ովքեր խիզախության միջոցով զգացողությունների նոր ալիք են փնտրում։ Թափանցիկ գնդակի մեջ հայտնվելով և գլորվելով՝ հետաքրքիր զարմանք կապրեք։ Հավատացած եղեք, որ այս զգաղոցությունները դուք և ձեր ընկերները դեռ շատ երկար կհիշեք։





























































Comments