Դուբայը կսկսի պլաստիկ տոպրակների համար վճար գանձել
Դուբայը կսկսի վճար գանձել պլաստիկ տոպրակների համար՝ բնապահպանական խնդիրների պատճառով երկու տարի անց դրանք ամբողջությամբ օրենքից դուրս հայտարարելու նպատակով: 25 ֆիլի (6 ցենտ) չափով գանձումը կսկսվի հուլիսի 1-ին, հաղորդում է AP-ն։
«Կայուն զարգացումն այժմ հրամայական է դարձել գլոբալ մակարդակով, որն ամրապնդվել է հասարակության վարքագծի փոփոխությամբ այնպես, որպեսզի նվազեցնի մարդկանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա», - հայտարարել են կառավարությունում։
Կառավարությունը հայտարարել է, որ արգելքն անհրաժեշտ է եղել, քանի որ պլաստիկից մահացել են եւ ուղտերը, եւ կրիաները։
Երքնաքերերով պատված քաղաքի որոշ մթերային խանութներ արդեն կոչ են անում մարդկանց իրենց հետ վերցնել գնումների համար նախատեսված բազմակի օգտագործման տոպրակներ։
Commentaires