Դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համակարգ կներդրվի. «Ժողովուրդ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով կներդվի էլեկտրոնային ուսուցման համակարգ: Խոսքը մենթոր դպրոցների մասին է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել: Այսինքն՝ կիրականացվի հեռավար էլեկտրոնային դասավանդում այն երեխաների համար, որոնք ապրում են հեռավոր կամ սահմանամերձ գյուղերում, քաղաքներում և չունեն տվյալ առարկաները դասավանդող ուսուցիչներ։
Տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է. քաղաքային ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև երևանյան դպրոցների տնօրենները։ Տեղեկացնենք, որ 18 մենթոր դպրոցների ուսուցիչներ արդեն սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարում այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:
Ի դեպ, մենթոր դպրոցների ցանկում, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր, ներառված են դպրոցներ Երեւանից, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























































Comments