top of page

Դոնբասից ավելի քան 40 հազար բնակիչ է ժամանել Ռուսաստան



Դոնբասից տարհանված ավելի քան 40 հազար բնակիչ ժամանել է Ռուսաստան, հայտնել է ՌԴ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը, հաղորդում է РИА Новости-ին:


Ինքնահռչակ ԼԺՀ-ից եւ ԴԺՀ-ից փախստականների իրավիճակի շուրջ հանձնաժողովի հերթական նիստն անցկացվել է Դոնի Ռոստովում կիրակի առավոտյան:


«Ներկայացվել է տեղեկատվություն, որ ավելի քան 40 հազար անձ ստիպված հեռացել է Ուկրաինայի հարեւանությամբ գտնվող շրջաներից եւ ժամանել ՌԴ տարածք: Այժմ նրանք տեղակայված են հիմնականում Ռոստովի մարզում»,-լրագրողներին ասել է Չուպրիյանը:


Նա հավելել է, որ գիշերը Դոնբասից շուրջ երկու հազար փախստական գնացքով տեղափոխվել է Ռոստովի մարզից դեպի Վորոնեժի եւ Կուրսկի մարզեր:


«Վերջին օրվա ընթացքում մեկնել է երեք շարժակազմ՝ տեղափոխելով շուրջ երկու հազար մարդ դեպի Վորոնեժի եւ Կուրսկի մարզեր»,-ասել է նա:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page