Disney-ն իր սեփական բնակելի թաղամասերը կկառուցի (լուսանկարներ)
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

ԱՄՆ-ում կհայտնվեն Walt Disney ընկերության բնակելի թաղամասերը։ Disney-ի Storyliving ընդհանուր անվանումով համալիրները կառուցված կլինեն հայտնի մուլտֆիլմերի լավագույն ավանդույթներով, հայտնում են ընկերության ներկայացուցիչները պաշտոնական կայքում։
«Disney-ը գրեթե մեկ դար է, ինչ ամբողջ աշխարհի մարդկանց հուզող պատմություններ է ստեղծում: Պատրաստվելով ընկերության երկրորդ դարին՝ մենք նոր հետաքրքիր միջոցներ ենք առաջարկում՝ Disney-ի կախարդանքը մեզ դիտողների հետ կիսելու համար: Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կկարողանանք մեր առաջին բնակիչներին հրավիրել իրենց սեփական համալիրները», - ասել է Disney Parks, Experiences and Products-ի նախագահ Ջոշ Դ’Ամերոն:
Նոր Disney նախագծի մշակմանն օգնում է անշարժ գույքի BMB Development ընկերությունը: Տների գները դեռ հայտնի չեն։



Comments