top of page

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)


ree

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և Գոշ գյուղի 3 բնակիչ․ աշխատանքներին ներգրավվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1 միավոր օժանդակ տեխնիկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page