top of page

ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են.


ՔՊ աղբյուրներից 24TIME.am֊ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: 24TIME.am֊ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել փակ, գաղտնի հանդիպումից։ Մասնավորապես այդ հանդիպմանը Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մանրամասները։


24TIME.am֊ի բացառիկ տեղեկություններով՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև իրենց խաղաղության բացման դարաշրջանին։ Ավելի՝ ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են։


Քննարկում է տեղի ունեցել նաև առաջիկա Աժ նստաշրջանի մեկնարկման մասին։ Սեպտեմբերի 12-ին նիստերը սկսելու են, ու ընդդիմությունը խորհրդարան պետք է վերադառնա։ ՔՊ֊ն իր անելիքներն է պլանավորել։



Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորագրության՝ քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին: Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page