top of page

Դատավորները հրաժարվում են ապօրինի գույքի բռնագանձումների որոշումներ կայացնել. «Ժողովուրդ»


ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Դատավորների շրջանում ներքին քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, և մտահոգություն հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել և ասել, թե իրենք չեն պատրաստվում որևէ մեկի գույքը որպես ապօրինի գույք բռնագանձել, և իրենց պատճառաբանությունն են ներկայացրել:


Դատավորները կարծում են, որ օրենքը շատ անգրագետ ձևակերպումներ ունի: Թե ինչով կավարտվեն ներքին քննարկումները, դեռ հայտնի չէ: Սա այն դեպքում, որ դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սերոբ Հարությունյանի մասին է»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page