Ցուցարարները գոմաղբ են բերել խորհրդարանի շենքի մոտ
Փետրվարի 5-ին մի քանի հարյուր մարդ եկել է խորհրդարանի եւ կառավարության շենքերի մոտ՝ «Կանգնեցրե՛ք էներգամահը» կարգախոսով, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Մոլդովայում գների եւ տուրքերի բարձրացման դեմ, գրում է «Sputnik Մոլդովան»։
Կարճ հանրահավաքի ավարտին ցուցարարները թրիքի կույտ են դրել օրենսդիր շենքի դիմաց։
Կառավարության շենքի մուտքի աստիճանների վրա ցուցարարները իշխող «Գործունեություն եւ համերաշխություն» կուսակցության նախընտրական խոստումներով պաստառներ են դրել։
Comments