top of page

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտեցել է 406 միլիոնին



COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ կազմել Է 405 միլիոն 993 հազար 573: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:


Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 788 հազար 906 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:


Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 77 միլիոն 436 հազար 533 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 915 հազար 616-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 536 հազար 137-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 507 հազար 177 մարդ:


Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 27 միլիոն 135 հազար 550 հիվանդացած, նրանցից մահացել Է 636 հազար 338 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ կազմել Է 745,3:


ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2812, Հնդկաստանում՝ 362, Բրազիլիայում՝ 2959 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page