top of page

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերը շարունակում են աճել



Փետրվարի 8-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2486 նոր դեպք: Կատարվել է 6807 թեստավորում, առողջացել՝ 3180 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի։


Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 251 պացիենտ:


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1556 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 6 մարդ։ Ընդհանուր կատարվել է 2 790 095 թեստավորում։

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page