top of page

Արցախում Covid-19-ով վարակման 103 նոր դեպք է գրանցվել


ree

Նոյեմբերի 10-ին կատարվել է 342 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք է գրանցվել:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 156 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


Արձանագրվել է 2 մահվան դեպք: Հիվանդներից 70-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն: 64-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:


Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19487 քաղաքացու հետազոտություն, որից 2979-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page