Կորոնավիրուսից ռեկորդային թվով վարակվածներ՝ Հայաստանում․ քանի դեպք է գրանցվել
Փետրվարի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է 3956 նոր դեպք, կատարվել է 9658 թեստավորում: Ունենք 5276 առողջացած և 4 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374 878 դեպք, որոնցից 341 355-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 923 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8060 դեպք է արձանագրվել:
Comments