top of page

Աշխարհի ամենամեծ կոկորդիլոսը ձկնորսին ու աշակերտուհուն ուտելուց հետո սատկել է


Աշխարհում հայտնի ամենախոշոր ծովային կոկորդիլոսը` մոտ վեցուկես մետր երկարությամբ Լոլոնգը, սատկել է 2013 թվականին գերության մեջ գտնվելու և մի ձկնորսի և աշակերտուհու ուտելու հետևանքով առաջացած սթրեսից. հսկա կենդանու սատկելու մասին նոր մանրամասներ է հայտնում The Mirror-ը։


Իր չափերի շնորհիվ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված կոկորդիլոսը բռնվել էր 2012թ.: Ենթադրվում էր, որ մինչ այդ խոշոր սողունը կերել էր մի ձկնորսի, ով խորհրդավոր կերպով անհետացել էր Ֆիլիպինների Բունավան քաղաքից, իսկ երկու տարի առաջ Լոլոնգին կասկածում էին 12-ամյա աղջկա մահվան մեջ։


Սողունին որսում էին երեք շաբաթ, մինչև որ նրան վերջապես բռնեցին։ Կենդանին դարձել էր զբոսաշրջային պարկի գլխավոր գրավչությունը։ Սակայն 2013 թվականին կոկորդիլոսը սատկել է՝ վարակներից և սթրեսից:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page