Search
Չկալովկա գյուղում այրվել է տնակ՝ գույքով
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։03-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի «Ծովածոց» հանգստյան գոտու մոտակայքում այրվում է փայտե տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 16:32-ին։ Այրվել է փայտե տնակ (մոտ 150 քմ)՝ գույքով։
Comments