top of page

Չինաստանը սովի դեմ պայքարի նոր միջոց է հնարել


Չինաստանում մշակել են բրնձի նոր աղակայուն սորտեր, որոնք կօգնեն երկիրը ապահովել պարենով։ Ծովի մակարդակի բարձրացումը, ցորենի աճող պահանջարկը եւ մատակարարման շղթայի խափանումները սպառնում են գյուղատնտեսությանը, սակայն սովի դեմ պայքարի նոր միջոցը կօգնի մասնակիորեն լուծել այդ խնդիրները, հաղորդում է Bloomberg գործակալությունը։


Ծովային բրինձը աճեցվում է ծովի մոտ գտնվող աղի հողում: Նոր սորտերը ստացել են ընտրովի վայրի բրնձի գենի գերէքսպրեսիայի միջոցով, որն ավելի դիմացկուն է աղերի եւ ալկալիների նկատմամբ։ Չինաստանում բերքը սկսել են աճեցնել Ծինհայի հյուսիսային շրջանում, եւ 2021 թվականին փորձարկման դաշտերից 4,6 տոննա բրինձ են ստացել մեկ ակրից, ինչը երկրի միջին ցուցանիշից բարձր է սովորական սորտերի համար։


Նոր տեսակի բրնձով Չինաստանը մտադիր է կերակրել մոլորակը, ինչպես նաեւ ապահովել սննդամթերքի ներքին մատակարարումները: Երկրում ապրում է աշխարհի բնակչության մեկ հինգերորդ մասը, իսկ հացահատիկի սպառումը աճում է։ Դրա հետ մեկտեղ այն արտադրելն ավելի ու ավելի է բարդանում. երկրում շուրջ 100 մլն հեկտար հող շատ աղեր եւ ալկալիներ է պարունակում։


Վարելահողերի տարածքը 10 տարվա ընթացքում 6 տոկոսով կրճատվել է ուրբանիզացիայի, շրջակա միջավայրի աղտոտման եւ պարարտանյութերի ավելորդ օգտագործման պատճառով։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page