top of page

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել է



Եվրոպայի ֆուտբոլային միությունն այսօր հրավիրել է գործադիր կոմիտեի արտահերթ նիստ՝ կապված անվտանգության հարցերով։


ՈւԵՖԱ-ն որոշել է չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Փարիզ։ Նման որոշումը կապված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական ընդհարման հետ։


ՈՒԵՖԱ-ն հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որն անձամբ է աջակցել այդ տեղափոխությունը։ Այդպիսով, չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, մայիսի 28-ին, տեղական ժամանակով 21։00-ին։


ՈԻԵՖԱ-ն միաժամանակ որոշել է Ուկրաինայի և Ռուսաստանի ակումբների և հավաքականների տնային խաղերն տեղափոխել չեզոք խաղադաշտեր։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի հավաքականը չի կարող Մոսկվայում անցկացնել Լեհաստանի հետ աշխարհի առաջնության անցումային հանդիպումը։


Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page