Իշխանությունը «Դվին»-ում նախատեսված միջոցառումը չեղարկել է
Իշխանությունները նախատեսել էին հունվարի 28-ին բանակի օրվան նվիրված միջոցառում անցկացնել։ Միջոցառման վայրն ընտրված էր, անգամ հյուրերին էին հրավերներ ուղարկել, սակայն վերջին պահին բոլոր հյուրերին տեղեկացրել են, որ միջոցառումը չեղարկվում է։
Այն նախատեսված էր անցկացնել «Դվին» հյուրանոցում։ Հատկանշական է, որ հրավերներ ստացել են նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները։ Հնարավոր է, որ միջոցառումը չեղարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։ Արմինե Նավոյան
Comments