top of page

Ցեմենտի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»

  • Nov 20, 2022
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Հայաստանում ցեմենտի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ ցեմենտի մեկ տոննան թանկացել է 2000 դրամով: Շինարարները փոխանցում են, որ 50 կգ ցեմենտի պարկի գինը 2500 դրամից դարձել է 2650 դրամ:

Շինանյութի որոշ կետեր կան, որտեղ հայկական արտադրության 50 կգ-անոց ցեմենտը վաճառվում է 2800-3000 դրամով:

Բացի այս, բարձրացել է նաեւ իրանական արտադրության ցեմենտի գինը՝ 2900 դրամից դառնալով 3000, 3200 դրամ: Մասնագետները ցեմենտի թանկացումը կապում են ոչ միայն բեռնափոխադրումների գների բարձրացման, այլեւ պահանջարկի ավելացման հետ:


Սրան նպաստել է կառավարության որոշումը, ըստ որի՝ Երեւանում եկամտահարկի հետ վերադարձի ծրագիրը դադարեցվելու է: Այս որոշումից հետո Երեւանում շինարարությունը բավականին ակտիվացել է»:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/515

LATEST NEWS​​

bottom of page