top of page

«Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում. Ռուբեն Մելիքյան



Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում: Այդ մասին իր ֆեյսուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:


««Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում։


Այս անգամ գործը վերաբերում է Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ելույթին։


Այդ փաստի առթիվ հարուցված քրգործով պարոն Ղազարյանը հրավիրված է որպես… վկա։ Ոչ թե «կասկածյալ-վկա» (այսպես կոչված՝ «Էկլեի վկա»), այլ պարզ, հասարակ վկա։ Երևի պատճառն այն է, որ վկա Ղազարյանը շատ լավ ճանաչում է ապագա մեղադրյալ Ղազարյանին։


Մի խոսքով՝ հերթական գործը, որը «փայլուն» ապացուցում է Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացը»։

Հարցաքննությունը՝ առաջիկա երկուշաբթի օրը։


ՀԳ. Այս խայտառակության համար մեծապես պատասխանատու է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Վիկտորինի գլխավորությամբ։ Նրանց լռությունը քպ-ականներն ընկալում են որպես «ժողովրդավարության նոր առաջընթացների» կանաչ լույս»,- գրել է նա։



Comments