top of page

Կանադան նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ


Կանադան տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ կապված այսպես կոչված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման հետ. հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին. փոխանցում է Укринформ-ը։


«Կանադան, գործընկերների և դաշնակիցների հետ միասին, կոշտ կպատասխանի միջազգային իրավունքի այս բացահայտ անտեսմանը: Մենք պատրաստվում ենք տնտեսական պատժամիջոցներ սահմանել այդ գործողությունների համար, դրանք կտարբերվեն նախկինում պատրաստված պատժամիջոցներից», - ասել է Ջոլին։


Նրա խոսքով՝ Կանադան անդրդվելի է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։


«Կանադան խստորեն դատապարտում է նախագահ Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախության ճանաչումը։ Սա Մինսկի համաձայնագրերի, ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է, ինչպես նաև լուրջ վտանգ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը», - ասել է նախարարը։

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page