Կանադան հետ է կանչում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների մի մասին
Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում իր դեսպանատան այն աշխատակիցներին, որոնք կատարում են գործառույթներ, առանց որոնց դեսպանատան գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես նաև դիվանագետների ընտանիքների մնացած անդամներին։
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին:
«Մինչ մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին, կանադացիների անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը: Մեր պաշտոնյաները պատրաստ են հյուպատոսական օգնություն ցուցաբերել Կանադայի քաղաքացիներին, եթե պահանջվի», - հայտարարել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ Կիևում դեսպանատունը մնում է բաց։
Comments