top of page

ԸՆԹԵՐՑՈՂԸ ԳՏԵԼ Է ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ

Հունվարի 27-ին «Հրապարակ»-ը «Որտեղ է վեհափառը․ 2 շաբաթ՝ ոչ մի լուր» հրապարակում ուներ, որտեղ հետաքրքրվել էինք, թե հունվարի 13-ին ԱՄՆ մեկնած Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսից ոչ մի տեղեկություն հրապարակված չէ, մինչդեռ, օրինակ, Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը երբ մեկնում է որեւէ երկիր՝ անընդհատ հաղորդագրություններ են տարածում, թե որտեղ է, ում է հանդիպել։

Այս հրապարակմանն այսօր արձագանքել է մի ընթերցող, որ «Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հանրային հարցին․ «Որտեղ է Վեհափառը․ 2 շաբաթ ոչ մի լուր» հրապարակմանը գրել է․ 

«Մայր Աթոռը արդեն սովորություն է դարձրել լռել ու անպատասխան թողնել, որևէ լրատվամիջոցների, լրագրողների, և առհասարակ, ՀՀ քաղաքացու ցանկացած հանրային հարց։ Ուստի, մանավանդ այս դարաշրջանում, դժվար չէ գտնել «կորած» Կաթողիկոսին։

Հունվարի 13-ին Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Նյու Յորք՝ ստամոքսի քաղցկեղի տարեկան հերթական բուժումը ստանալու նպատակով, որից հետո վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ Լոնդոն և այժմ բնակվում է Եկեղեցու հայտնի բարերարներից մեկ տանը։

Լուսանկարում Կաթողիկոսն է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, նրան ուղեկցում է գավազանակիր Անանիա Ծատուրյանը։

 Հ․Գ․ Նյու Յորքի Memorial Sloan Kettering քաղցկեղի կենտրոնում նա գրացված է Մանուկյան ընտանիքի ապահովագրության քարտի ներքո՝ իբրև ընտանիքի անդամ՝ Կ․ Ներսիսյան անվամբ։

ՀԳ ․ Առողջություն ենք մաղթում Վեհափառին


Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page