top of page

Բունտ է հասունանում․ դատավորները դիմելու են միջազգային ատյաններին


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քիչ անց Դատավորների ընդհանուր միությունը հանդես է գալու հայտարարությամբ՝ երեկվա ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագածի վերաբերյալ։ 

Նախագիծը թույլ է տալիս  Բարձրագույն դատական խորհրդին որոշումներ ընդունել առնվազն 6 անդամի ներկայության և 5 միանման քվեարկության պարագայում: 5 անդամն էլ գիտական-անդամներն են։


Դատավորներն այս նախագծից դժգոհում են՝ նշելով, որ կանգ չեն առնելու եւ դիմելու են միջազգային ատյաններին, համարելով, որ սա հերթական հակաժողովրդական քայլն է քաղաքական իշխանության կողմից։


Մեր տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր միությունը պատրաստվում է դիմել  Վենետիկի հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, Դատավորների միջազգային միությանը, Դատավորների Եվրոպական միությանը։

 



Comments


1/485

LATEST NEWS​​

bottom of page