top of page

Բուլղարիայի ծերանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կա 9 զոհ

  • Nov 20, 2022
  • 1 min read

Բուլղարիայի Վառնա քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհը 9 մարդու մահվան պատճառ է դարձել. այդ մասին հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։


Հրդեհի բռնկման պատճառն ու հանգամանքները հայտնի չեն։ Տուն-ինտերնատում բնակվել է ընդհանուր առմամբ 58 տարեց մարդ։


Հրդեհը բռնկվել է տուն-ինտերնատի փայտե տանիքում։ Երբ 6 հրշեջ մեքենաները ժամանել են դեպքի վայր, տանիքն արդեն ամբողջությամբ եղել է կրակի ճիրաններում։ Հրշեջ-փրկարարները սկսել են տարհանել մարդկանց, սակայն, ցավոք, զոհեր են գրանցվել։

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page