Կալանավորված Բորիս Բախշիյանը՝ հակակոռուպցիոն դատարանում աշխատել ցանկացող դատավորների ցանկում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովը 2021 հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն երկու առանցքային նախագիծ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք ներկայացրել էր կառավարությունը 2019թ. ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ նոր ստեղծվելիք դատարան աշխատանքի անցնելու համար դիմել են հայտնի գործեր քննած դատավորներ, մասնավորապես՝ աղմկահարույց գործեր քննած դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը իշխանությունների «սրտի դատավորն» է համարվում եւ եղել է նախկին դատախազ:
Սակայն ուշագրավ այն է, որ նոր ստեղծվելիք դատարանում նաեւ ցանկություն է հայտնել լինել եւ, դեռ ավելին, ցուցակում է ընդգրկված եղել օրերս կալանավորված Բորիս Բախշիյանը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ է եկել, եւ դատավորը, ըստ էության, չի կանխատեսել, որ իրեն կալանավորելու են: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո վերջինիս անուն-ազգանունը հանել են նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանում աշխատել ցանկացող դատավորների ցանկից:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Comments