top of page

Բնակիչներին հաջողվել է կանգնեցնել ադրբեջանական մեքենաների շարասյունը Մարտունու շրջանում



Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։ Խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։ MediaHub-ը կապ հաստատեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով նշեց, որ մարդիկ նման կերպ իրենց ցասումն են արտահայտել և բնակիչներին հաջողվել է ադրբեջանցիներին թույլ չտալ անցնել այդ ճանապարհով։


«Բնակիչների խոսքով՝ ադրբեջանական շարասյունն արդեն հետ է գնացել։ Կարևորն այն է, որ քաղաքացիները, որևէ հորդորի ու կոչի չեն տրվել և ամեն կերպ կանգնեցրել են հակառակորդին»,- ասաց Հակոբյանն հավելելով, որ այսօր ապրելու տարրական հնարավորություն չկա շփման գծի բնակավայրերում։


Մարտակերտում կան գյուղեր, որտեղ մարդիկ հասնելու համար առաջվա նորմալ ու կարճ ճանապարհով գնալու փոխարեն մոտ 10 կմ շրջանցում են, որ հասնեն մյուս մոտակա գյուղեր։ Հակոբյանը նշում է, նաև որ այս թեման բնակիչները բազմիցս բարձրացրել են, սակայն լուռ է իշխանությունը և որևէ արձագանք չի եղել, ինչի պատճառով էլ բնակիչներն են ինքնակազմակերպվում նման դեպքերում, քանի որ այդ ամենի անմիջական կրողն իրենք են։


Մերի Գևորգյան

Kommentare


1/483

LATEST NEWS​​

bottom of page