Շուշիից ու Հադրութից տեղահանված, 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք բնակարան կունենա
Ստեփանակերտի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝ սպասում է իր հասցեատերերին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք:
Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները:
Commenti