Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին և Հարավային Կովկասում
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին, կայությունը Սևծովյան տարածաշրջանում. այդ մասին Ռիգայում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում հանդիպման արդյունքներով հայտնել է Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Քննարկվել է ճգնաժամը Եթովպիայում և համատեղ ջանքերը՝ ուղղված Սևծովյան տարածաշրջանում կայունության աջակցմանը։ «Նրանք քննարկել են Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիան և իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև Աֆղանստանում», - նշել է Նեդ Փրայսը։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները հիմնվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցած ամիս Հռոմում կայացած զրույցի վրա, որը վերաբերել է երկկողմ համագործակցությանն ու այլ առաջնահերթությունների՝ ներառյալ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։




























































Comments