top of page

«Բլեք Անգուս» բուրգեր-բարում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր


ree

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 01։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/9 հասցեում գտնվող «Բլեք Անգուս» բուրգեր-բարում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 01։51-ին։ Այրվել է գրիլի սարքավորում (0․5 քմ)։

Comments


1/500

LATEST NEWS​​

bottom of page