top of page

Բժիշկը հայտնել է, թե որտեղ են մարդիկ ամենից հաճախ վարակվում կորոնավիրուսով

  • Nov 19, 2022
  • 1 min read

Մարդկանց ճնշող մեծամասնությունը վարակվում է COVID-19-ով, երբ փոխում են իրենց սովորական բնակության վայրը՝ ճամփորդությունների, զանգվածային հանգստի վայրեր այցելելիս կամ ընկերների հետ հանդիպելիս, ում երկար ժամանակ չեն տեսել։


Այդ մասին լրագրողներին հայտնել է Սվերդլովսկի մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Դմիտրի Կոզլովսկիկը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։


«Աշխատավայրերում շփվելով վարակվածների միայն 11%-ն է վարակվում, ընտանիքում շփման մեջ՝ գրեթե 10%-ը։ Ճնշող մեծամասնությունը վարակվում է, երբ նրանք փոխում են իրենց սովորական բնակության վայրը։ Սա կա՛մ ուղևորություն է մեկ այլ քաղաք, կա՛մ հանդիպում ընկերների և ծանոթների հետ, ում նախկինում չեք տեսել, կա՛մ այցելություն զանգվածային կեցության վայրեր:


Պատվաստման միջոցով մենք վերացնում ենք այս խնդրի սրությունը և զգալիորեն նվազեցնում վարակման ռիսկերը»,- ասել է գլխավոր սանիտարական բժիշկը։



 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page