top of page

Բայդենը վիրահատական միջամտության է ենթարկվել. բժիշկները հեռացրել են բարորակ գոյացություն

  • Nov 20, 2022
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրահատական միջամտության է ենթարկվել անցյալ շաբաթ, որի ժամանակ բարորակ ուռուցք են հեռացրել. տեղեկացնում է NBC News-ը:


Ավելի վաղ բժիշկները ենթադրում էին, որ դա կարող է նախաքաղցկեղային գոյացություն լինել: Ինչպես հայտնել է Սպիտակ տան բժիշկը, ներկա պահին հետագա բուժման կարիք չկա:


Հաղորդվում է, որ բժշկական միջամտությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին: Նմանօրինակ միջամտության Բայդենը ենթարկվել էր նաև 2008 թվականին:

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page