top of page

Հայտնի է՝ երբ ավարտին կհասցվի Բետիս-Սևիլյա խաղը


ree

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Բետիս»-«Սևիլյա» խաղն ավարտին կհասցվի այսօր՝ հունվարի 16-ին։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Խաղը կշարունակվի դատարկ տրիբունաների ներքո։


Հիշեցնենք՝ երեկ «Բետիս»-«Սևիլյա» խաղի 39-րդ րոպեին տանտերերը կարողացել էին հավասարեցնել հաշիվը։ Մինչ «Բետիսի» ֆուտբոլիստները տոնում էին գոլը, տրիբունայից պլաստմասե ձող են նետել «Սևիլյայի» ֆուտբոլիստ Ժոան Ժորդանի գլխին։


Գլխավոր մրցավարի որոշմամբ խաղը դադարեցվել էր։

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page